կարևոր
1075 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 17:02
Հասարակություն

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանան իր առջև դրված պահանջը «հնազանդությամբ» կատարեց. Արագածոտնի թեմի հայտարարությունը

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանան իր առջև դրված պահանջը «հնազանդությամբ» կատարեց. Արագածոտնի թեմի հայտարարությունը

Արագածոտնի թեմի մամլո դիվանը հայտարարություն է տարածել․

«Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազադությամբ» կատարեց:

Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը:

Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազադության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:

Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմանսյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:

«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը»(Առակաց 13:1)»։