|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստացել ենք Սամվել Մայրապետյանին և Գագիկ Հակոբջանյանին առնչվող 05.04.2024 թվականի վճիռը, ըստ որի պետք է վերջիններիցս բռնագանձվի ավելի քան 4 միլիարդ ՀՀ դրամ: Ուսումնասիրելով այն, առնվազն մեզ համար ակնառու է դատավարական և նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումների առկայությունը, այդ վճիռը չի բխում առկա փաստական հանգամանքներից, իրավաչափ չէ և միանշանակ ենթակա է բողոքարկման: Մեր առարկություններն ու դիրքրոշումները նշվածի վերաբերյալ մանրամասն կներկայացվեն առաջիկայում և բնականաբար արտացոլված կլինեն մեր կողմից ներկայացվելիք վերաքննիչ բողոքում:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբ