19 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել ու դադարեցնել ֆիզիկական ու իրավաբանական անձանց 10-ը միլիարդ դրամ տրամադրելու գործընթացը:
Facebook-ի իր էջում նա օրեր առաջ մասնավորապես գրել է. «Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմից հետո պետական բյուջեի միջոցներից ավելի քան 10 մլրդ դրամի փոխառություն է տրամադրել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Հիմնադրամի նշված գործունեության արդյունավետությունը գնահատելու նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարին առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական տալ ՝ միեւնույն ժամանակ ժամանակավորապես դադարեցնելով փոխառությունների տրամադրումը»։
Փաշինյանի կաբինետում կարճ ժամանակ սոցապնախարար աշխատած Առաքելյանը, իհարկե, վատ բան չի առաջարկում, բայց 10 մլրդ դրամների տրամադրման արդարացված-չարդարացված լինելու հանգամանքի ուսումնասիրությունը նախ պետք է սեփական թիմից սկսել, օրինակ՝ Վարդանյանի թիմում ներգրավված, «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանից, որը նույնպես 10 մլրդ դրամից վստահաբար աջակցություն է ստացել գուցե ոչ ուղիղ, այլ փոխկապակցված անձանց կամ ընկերությունների միջոցով:
Հարկ է ուսումնասիրությունն ու հանգամանքների պարզաբանումը նախ սեփական թիմից սկսել, ապա նոր միայն այդ մասին վերամբարձ հայտարարություններ կամ գրառումներ անել: Մենք հետեւողական կսպասենք Ռուբեն Վարդանյանի բացահայտմանը՝ ամենահաջող կադր համարվող Արման Հակոբջանյանի ունեցվածքի հետքերով:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում