|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի իշխանությունները «վաճառում են իրենց ժողովրդին»՝ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հանուն ԱՄՆ-ի և ԵՄ-ի բոնուսների։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը TN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ չնայած բազմաթիվ ոլորտներում համագործակցությանը, Մոսկվան և Երևանը «միևնույն լեզվով չեն խոսում»։
«Ակնհայտ է, որ սա արտացոլում է Հայաստանի ներկայիս իշխանությունների ցանկությունը՝ զոհաբերել Ռուսաստանի և մյուս ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների հետ կապերի ողջ զանգվածը՝ հանուն անցողիկ բոնուսների, որոնցով Երևանը հրապուրվեց ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից»,- եզրափակել է Զախարովան։ հավելելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով «վաճառում են իրենց ժողովրդին»։