|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ ապրիլի 3-ին, գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։
Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց հետևյալը․ «Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:
Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:
Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։