|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ArmLur.am-ը գրում է
«Այսօր վաղ առավոտյան նախարար Ժաննա Անդրեասյանը Նիկոլ Փաշինյանի հրամանով եկել է Կառավարություն և մասնակցել է փակ հանդիպման։
Որոշում է կայացվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» չեղարկող նախագիծը մտցնել ապրիլի 4-ին կայանալիք Կառավարության նիստի օրակարգ։
ArmLur.am-ը նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ, որտեղից հաստատեցին, որ նախարարը և Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարությունում ունեցել են քննարկում։
Ստացվում է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը չեղարկվելու է և այն ֆինանսները, որը հատկացվել են քաղաքի հատակագծի և մոդելավորման համար, հօդս ցնդեցին»։