կարևոր
3904 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 17:52
Քաղաքական

Ակադեմիական քաղաքի ստեղծումը կպահանջի մեծ ծախսեր և ՀՀ-ի ուժերից վեր է․ Արմեն Ասրյան

Սա հերթական խայծն է լինելու ժողովրդին տարբեր մտքերով զբաղացնելու, տարբեր մասերի բաժանելու համար։ Այս մասին ասաց պատմաբան Արմեն Ասրյանը՝ անդրադառնալով ակադեմիկական քաղաք ստեղծելուն։

«Այդ գաղափարի իրականացման համար ՀՀ-ից կպահանջվեն մեծ ծախսեր և դրա իրականացումը հանրապետության ուժերից վեր է ներկա պահին։ Եթե նույնիսկ միջազգային կազմակերպություններից վարկ վերցնենք, դա հերթական բեռն է լինելու մեր ժողովրդի ուսերին, քանի որ դա պետք է փակվի ի վերջո»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ սա անիրականանալի է։

Անդրադառնալով բուհական շենքերին, նա ասաց, որ պատկերը շատ տխուր կլինի, քանի որ միանշանակ այս շենքերը դատարկ չեն մնալու․

«Կարծում եմ այս շենքերը կսեփականաշնորհվեն և տեղերում կառուցվեն ինչ-ինչ հյուրանոցներ կամ մոլլեր, որոնք մեր երկրին ռեալ օգուտ չի բերելու»,- ասաց նա։