|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 30-ին` երեկոյան ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցուց
մեկնարկեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Այն արդեն 10-րդն է:
Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե¬գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին միացել էրին անցորդները, երիտասարդներ , այլ կազմակերպություններից, պարզ հավատացյալներ։
Երթի նախաձեռնությունը Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություանն է: