|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից մշակված, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրում ունենալու անհրաժեշտությամբ: Նշվում է, որ նախագիծը միտված է՝ մշակութային արժեքների պահպանության գործընթացի շարունակականությանը, պատմամշակութային անշարժ ժառանգության օրենսդրության կատարելագործմանը, մշակութային արժեքների պահպանությանն ուղղված հնարավոր ռիսկերը նվազեցնելուն և կանխարգելելուն:
ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ Կառավարությունը, մեծամասամբ, դրական է գնահատել, սակայն որոշ մասեր վերանայելու անհրաժեշտություն ունի։ Հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց կողմ քվեարկել նախագծին և աշխատել նախագծի վրա:
Լիլիթ Գալստյանի մշակած նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
Մանրամասն՝ տեսանյութում։