|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի մայիսի 8-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կաթիլային ոռոգումը պետք է դառնա համատարած երևույթ, ինչը հնարավորություն կտա ջրի ահռելի խնայողություններ անել»:
Այս խոստումից անցել է 5 ու կես տարի: Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հայտարարեց, թե »Հայաստանում արդեն կա ջրի ճգնաժամ, որն ահագնանում է նաև ենթակառուցվածքների բացակայությամբ կամ մաշվածությամբ, նաև ջրի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքով։ Եկեք խոստովանենք` այսօր ՀՀ–ում ջուրը չի կառավարվում, ջուրն ուղղակի հոսում է»:
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ Հայաստանում չկա որևէ հրապարակված ցուցանիշ, թե կաթիլային ոռոգման տարածվածությունը որքան է ավելացել Փաշինյանի օրոք։ Գյուղացիները պնդում են, որ այդ համակարգին անցնելը թանկ է անգամ վարկերով կազմակերպելու համար եւ չի տարածվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: