|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) շարունակվում է պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Փետրվարի 7-ին կայացած նիստում Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին խափանման միջոց՝ երկրից բացակայելու մասին արգելքը վերացնել՝ հիմնավորելով, որ Լևոն Քոչարյանը ընդգրկված է Ժնև մեկնող պատգամավորական կազմում, որը պետք է մասնակցի միջխորհրդարանական միության վեհաժողովին։
Պաշտպանական թիմը նոր միջնորդություն ներկայացրեց՝ փոխել խափանման միջոց արգելքը՝ գրավով։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։
Մանրամասն՝ տեսանյութում։