|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանում «խաղաղության» նախապատրաստվելու ինտենսիվ քայլերը շարունակվում են։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
«Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության․ «Ադրբեջանական բանակում հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ անց են կացվել «Մարտական գործողություններ ձնակույտներում և սաստիկ ցրտերին» թեմայով մարտավարական-հատուկ զորավարժություններ։
Զորավարժության պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերը ներթափանցել են օպերատիվ շրջանի խորք՝ քարտեզի վրա նշելով առաջադրանքները և կատարել երևակայական հակառակորդի դիվերսիոն խմբին վնասազերծելու առաջադրանքները։
Ավելին, տեղաշարժման կանոնները կիրառվել են լեռնագնացության գործիքների կիրառմամբ բարձր լեռնային վայրերում դժվար տեղանքով, ինչպես նաև զառիթափ վայրէջքներով և լանջերով»:
Հիշեցնեմ, որ այս տարվա մեկնարկից ի վերջ Ադրբեջանը արդեն ավելի քան 20 զորավարժություն ու վարժանք է անցկացրել։ Դրանց ուսումնասիրությունը թույլ է տալիս տեսնել հակառակորդի առաջիկա նպատակները։
Հարցն այն է՝ ինչու ոչինչ չի արվում դրանք կանխելու համար, այն դեպքում, երբ Ադրբեջանը շատ պարզ ցույց է տալիս իր գալիք գործողությունների տրամաբանությունը»։