|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտունու շրջանի բնակիչները կրկին փակել են Մարտունի-Վարդենիս միջպետական մայրուղու Զոլաքար գյուղի հատվածը:
Օրեր առաջ տեղի ունեցած համանման ակցիայի ժամանակ մարտունեցիները հայտարարել էին, որ ընդվզման պատճառը գյուղական արտադրանքի իրացման շուկայի բացակայությունն է: Ըստ ակցիայի մասնակիցների՝ իրենց գյուղական արտադրանքը փչանում է, չկա իրացման շուկա, իսկ իշխանությունները և պատկան պետական մարմինները մատը մատին չեն տալիս խնդիրը լուծելու համար:
Նախորդ ակցիայի ժամանակ մարտունեցիները ժամկետ էին տվել իշխանություններին՝ խնդիրը լուծելու համար: Երեկ լրացել է այն, մարտունեցիները այցելել են քաղաքապետարան, որտեղից նրանց որևէ կոնկրետ պատասխան չեն տվել: Արդյունքում՝ այս պահին մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի: