|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում կապի և տրանսպորտի նախարարությունը ներառել է որոշում` Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար տրանսպորտի և կապի նախարարությանը 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,200,000.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:
Նախագծով նախատեսվում է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1.2 մլրդ դրամ և այն նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: