|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց մի հարց, որով նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 150 հազար դոլարին համարժեք կամ մինչև 75 միլիոն դրամ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին Հայաստանի մասնակցությունը ապահովելու համար:
«Ինչպես հայտնի է` 2019թ. միջազգային այս համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Այն հսկայական և համաշխարհային մասշտաբով մեծ միջոցառում է, և ակնկալվում է, որ այս միջոցառման արդյունքում Հայաստանի ոչ միայն ՏՏ ոլորտն է նոր զարգացման շունչ ստանալու, այլև կանխատեսվում է, որ կլինի տնտեսական օգուտ. ակնկալվում է, որ պետական բյուջե գումար կմտնի»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ այդ համաժողովը կարևոր է նաև նրանով, որ այն կարող է ներդրումներ բերել ՏՏ ոլորտ: Որոշում կայացվեց, որ այդ համաժողովն անցկացվի Երևանում: