|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սեփական ուժերով, առանց ռուս սահմանապահների սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին:
«Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, առիթներ է փնտրում, մի քայլին հաջորդում է մյուսը, դա համապատասխանում է նրանց քաղաքականությանը։ Կարծում եմ՝ գործը չի սահմանափակվի «Զվարթնոցով»։ Ինչ էլ որ նրանք հիմա ասեն, նրանք աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք՝ դա ՀԱՊԿ - ից դուրս գալն է, հետո դնելու են Գյումրիում ռազմաբազայի գոյության հարցը», - ասել է Զատուլինը։