|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից սերտ առեւտրային կապերի, գազի եւ ատոմակայանի կառուցման պատճառով։ Այս մասին սյունակագիր Ռոբերտ Էլիսը գրել է National Interest ամսագրի իր հոդվածում։
Լրագրողը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հակասում է տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքին։
Թուրքիան կախված է Ռուսաստանից առևտրի, գազի, ատոմակայանի կառուցման և Սիրիայում նրա հետ փոխգործակցության հարցում: Զբոսաշրջային սեզոնի հույսերը հիմնված են նաև ռուս զբոսաշրջիկների հոսքի վրա, որոնց համար Turkish Airlines-ն արդեն 1,5 միլիոն նստատեղ է ամրագրել. նշվում է հոդվածում։
Էլիսի խոսքով՝ Թուրքիան դարձել է նաեւ ռուսաստանցի օլիգարխների ապաստարանը։ Եվ այս ամենի ֆոնին՝ դժվար թե Անկարան «ճոճի նավակը»։