|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային վանդալիզմի հերթական փաստն ապացուցող հրապարակումը: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Համաձայն այդ հրապարակման՝ Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում (նյութի աղբյուրում վերջիններս ներկայացվում են որպես աղվանական) իրականացվելու են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ եկեղեցու տարածքում արդեն իսկ սկսվել են շինարարական աշխատանքները․ հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները:
Սուրբ Գրիգոր եկեղեցու տարածքում քանդվել են նաև մինչև 1993 թվականը տեղի թրքացած քուրդ ընտանիքի կողմից արված կցակառուցումները:


