|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«1988թ. փետրվարի 20-ին սկիզբ առած Արցախյան համազգային շարժումը հիմք դրեց Հայաստանի հանրապետության անկախության, ազատ Արցախի հիմնադրման, ազատամարտի փայլուն հաղթանակների, հայ ժողովրդի միասնության ու երկու պետությունների անվտանգ զարգացման համար: 30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան, ու արժանապատիվ:
2018թ. ապրիլին, հայ ժողովրդի մի մասին օգտագործելու միջոցով սկիզբ առած իշխանազավթումը հիմք դրեց հայ ժողովրդին պառակտելու, Արցախը դավադրաբար հանձնելու, հերոսների արյամբ կերտված հաղթանակները փոշիացնելու, Հայաստանի անվտանգությունը, պետականությունն ու ինքնիշխանությունը խարխլելու համար:
Ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել առաջինը և ներել երկրորդը: Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից»: