|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բժշկական գիտությունների դոկտոր, հայազգի միկրոկենսաբան Ռուբեն Չայլախյանը, ով զբաղվում էր ցողունային բջիջների ուսումնասիրությամբ, մահացել է կյանքի 87-րդ տարում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Նա հստակեցրել է, որ Չայլախյանը Գամալեայի կենտրոնում լաբորատորիայի վարիչն էր, զբաղվում էր ցողունային բջիջների ուսումնասիրությամբ։ Նման գիտնականների հեռանալուց հետո հեռանում են գիտության ամբողջ ուղղությունները, նշել է Գինցբուրգը։