|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ադրբեջանը հույս ունի, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կբացվի. այս մասին գերմանական ZDF հրատարակությանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», – ասել է Հաջիևը:
Լրագրողը նաև հետաքրքրվել է՝ արդյոք Ադրբեջանը քննարկում է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը:
«Ոչ: Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն «Ադրբեջանի Հանրապետության տարածքում»: Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», – ասել է Հաջիևը: