|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ եւս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, եւ միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին եւ Հռիփսիմե Գրիգորյանին:
Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը եւ խափանման միջոցը չփոխել, ինչը լուրջ ապտակ կլինի ստորագրողներին եւ օրենսդիր իշխանությանը։ Եվ կարող է գործադիրի դիկտատից ազատվելու խթան դառնալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում