|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։
Հիշեցնենք, որ Սյունեին, նրա հորը՝ ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին եւ այլոց արգելվել էր մուտք գործել Հայաստան: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից ստիպված էին եղել վերադառնալ։
Օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը եւս հաղթել են դատարանում։ Սյունե Աբրահամյանի հայցը բավարարվել է փետրվարի 5-ին, ԱԱԾ-ն 1 ամիս ունի այն բողոքարկելու համար։