|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի` իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանի դեմ հայցը դատարանը մերժել է: Լոպեսը դատի էր տվել իր վարորդին` պահանջելով 20 միլիոն դոլար այն բանի համար, որ վերջինս իրեն դատի էր տվել` աշխատանքից անօրինական կերպով ազատելու մեղադրանքով:
Լոպեսն իր վարորդին մեղադրել է սուտ խոսելու և իրեն զրպարտելու, ինչպես նաև շանտաժի ենթարկելու մեջ: Դատարանը մերժել է երգչուհու հայցը` բավարար ապացույցներ չլինելու պատճառով:
Վարորդի` ընդդեմ երգչուհու գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մայիս ամսին: Հիշեցնենք, որ Հակոբ Մանուկյանը Լոպեսից 2,8 միլիոն դոլար է պահանջում` որպես փոխհատուցում աշխատանքից անօրինական կերպով հեռացվելու համար: