|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Շարժման ժամանակ նաև կար խանդ, տակից մեկը մյուսի դեմ աշխատել, որը բացասաբար ազդեց պայքարի վրա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Եթե հրապարակում բոլոր գտնվողներն անվերապահ նպատակ ունենային Փաշինյանի հեռացումը, իրավիճակն այլ կլիներ։ Մի գործ որ բռնում ես, 5 մատով պիտի բռնես, ոչ թե՝ երկուսով։
Եթե բոլորը 5 մատով բռնեին, արդյունքն այլ կլիներ։ Մյուս կողմից, սակայն, ամեն օրը հիմք է ստեղծում իշխանափոխության համար։ Փողոցը լցնող տասնյակ հազարները կան, բայց տանն են, պետք է ճիշտ պահին ճիշտ գործողության դիմել, օդում չկրակել, մարդկանց չհիասթափեցնել։
Փաշինյանը հատում է բոլոր կամիր գծերը սեփական իշխանությունը պահելու համար։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Փաշինյանի հայաստանյան այցերի ժամանակ ոստիկաններին տուրիստական ավտոբուսներով տեղափոխելու նպատակով 70 միլիոն դրամ է հատկացվել։ Ալավերդիում իշխանազավթման օրն այդ նապատակի համար ծախսվել է 5,5 միլիոն դրամ»,-նշել է պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․