|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
««Գործն» ուղղարկվեց դատարան:
Դատական նիստերը կլինեն դռնբաց: Էս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և չդադարող նամակների ու զանգերի համար»:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք առաջադրվեց նաև՝ Սերգեյ Ասատուրովին։ Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ըստ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ կիրառվեց բացակայելու արգելք խափանման միջոցը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգմավոր Լևոն Քոչարյանը գրել էր, որ հրավիրվել են Քննչական կոմիտե:
«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե, սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել»,- տելեգրամում գրել էր նա: