|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր հարյուրից ավելի ցուցարարներ, ովքեր պահանջում էին հանել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված` գույքի 3 մլն դրամանոց արգելքը, Աբովյան փողոցից շարժվեցին դեպի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Հավաքվածների թվում էին ոչ միայն լրագրողներ, թերթի համակիրներ, այլև մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում` «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում չցանկացավ կատարվածի և դատական գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ` ասելով, որ ինքն ընդամենը եկել է` մասնակցելու ցույցին: Իսկ թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասաց, որ խղճում է դատական դեպարտամենտին, որ նրանք այդքան ապաշնորհ են և փորձում են եղած փաստերը խեղաթյուրել: Նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն և կալանքի տակ վերցնել գույքը:
Երթի մասնակիցները դատարանին ներկայացրեցին միջնորդության փաստաթուղթ` պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված` գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի: