|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Մեր երկիրն այս վիճակում իր ողջ պատմության ընթացքում չի հայտնվել: Դավաճան իշխանություն, կորցրած տարածքներ, ազգայինն էլ ամբողջովին փորձում են ոչնչացնել: Մի քանի օր առաջ էլ կարդացինք, որ նախապատրաստվում է հարձակում մեր սուրբ Եկեղեցու նկատմամբ»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար Արա Ռոստոմյանը:
«Ինչ-որ կազմակերպություններ են ստեղծում, որ անգամ վերջին ազգային բանը ոչնչացնեն: Այս ողջ ընթացքում օրվա իշխանությունները փոխանակ ամբողջ ուշաադրությունը կենտրոնացրած լիներ անվտանգային խնդիրներին, բայց իրենք փորձում են լռեցնել մարդկանց, որոնք բարձրաձայնում են խնդիրների մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր-Նորքի նստավայրում շարունակվում էր Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատական նիստը։
Նաև նշենք, որ 2023-ի նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։ Գրավի չափ էր սահմանվել 2 մլն դրամը։
Դատավորը հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց Գալեյանին` նշելով, սակայն, որ նա չի կարող լքել իր բնակության վայրը։