|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ստամբուլում երկու անհայտ անձինք հարձակվել են Ստամբուլի Սարըյեր քաղաքում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա: Այս մասին հայտնում է Sabah-ը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ լայնածավալ հետաքննություն է սկսվել: «Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը», — հայտարարել է նա։
Նշվում է, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, մեկին փրկել չի հաջողվել: Ընդհանուր առմամբ, եկեղեցում ծառայության ընթացքում եղել է մոտ 50 մարդ, ճշտում է պարբերականը։
Հարձակման դրդապատճառներն այս պահին հայտնի չեն։ Դեպքի վայրում են ոստիկաններն ու շտապօգնության բրիգադները։