|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ սահմանին հանդիպման առաջարկ Հայաստանն Ադրբեջանից չի ստացել, ստանալու դեպքում կմտածի ու կարձագանքի: Այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ հարցին:
«Ես լսել եմ գաղափար՝ սահմանին հանդիպելու և բանակցությունների շարունակման: Մենք այդպիսի առաջարկ չենք ստացել: Եթե ստանանք, կմտածենք, կդիտարկենք, կարձագանքենք»,-նշեց նախարարը: