|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Էրդողանն այդ մասին հայտնել է Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իր, ՀՀ վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման և ձեռնարկվելիք քայլերի շուրջ քննարկում ունենալու առաջարկն արդեն փոխանցվել է, որին առայժմ պատասխան չի ստացվել։