|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գիշերն անհայտ անձն ավելի քան 15 անգամ կրակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի կնոջ Քասախ գյուղի տան վրա, որտեղ փաստացի ապրում է նաեւ Ասիլյանը: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են անձնական հողի վրա:
Ոմն Ուջանցի Հարութ անունով մի երիտասարդ անձնական կապի մեջ է եղել Ասիլյանի՝ արտասահմանում գտնվող քենու հետ: Զերծ մնալով անձնական դաշտ մտնելուց՝ նշենք միայն, որ գիշերը Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել եւ ձերբակալել են հիշյալ Ուջանցի Հարութին: Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ՆԳՆ լրատվականից հաստատեցին տեղեկությունը:
Աղբյուրը՝ Hraparak.am