|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների մասին զեկուցվեց, որ դեկտեմբերին ծնվել է 988 տղա, 856 աղջիկ, իսկ տարվա կտրվածքով՝ 8069 տղա, 7837 աղջիկ: Արձագանքելով հնչեցված վիճակագրությանը Տիգրան Ավինյանն ասաց. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մտածելակերպի ժամանակաշրջանը, կարծում եմ, վաղուց անցել է, դա նույնպես պետք է թողնել նախորդ դարում ու նոր տարին սկսել մի փոքր էդ մտածողության փոփոխությամբ: Անկախ սեռից՝ բոլորն ունեն ծնվելու ու ապրելու իրավունք: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են, բնության դեմ գործընթաց»: