|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Տավուշի մարզ, հանդիպել տեղի դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ: Աշոտյանն այցելել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսկան կազմի հետ:
Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն անդրադարձել է մարզում ուսուցչական համակարգի համալրման նպատակով անցկացվող մրցույթներին: Նա, որպես, խնդիր նշել է այն հանգամանքը, որ բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է՝ մարզի մանկավարժների ուշադրությունը հրավիրելով այդ փաստի վրա, իսկ որպես նվաճում արձանագրել, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են բժշկական համալսարան:
Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են տվել նախարարին, ինչպես նաև ներկայացրել որոշ առաջարկություններ: Հանդիպումից հետո նախարարը նաև ծանոթացել է բուհի դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքներին: