|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ՀՅԴ Երևանի «Ոստան» քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի աշխատանքների ամփոփման և առաջիկա անելիքների պլանավորմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են նաև #ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները:
Միջոցառման ընթացքում քաղաքային կոմիտեի ընկերները ներկայացրել են նախընթաց շրջանի գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Միջոցառումը մեկնարկել է Երևանից և Արցախից 8 նորագիրների երդման արարողությամբ:
Երդման կնքահայրեր Իշխան Սաղաթելյանը և Արթուր Մոսիյանն իրենց խոսքերում հատկապես կարևորել են պատմական այսպիսի բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում ՀՅԴ դերը և առաքելությունը, նոր ընկերներով շարքերը համալրելու և միասնական ջանքերով առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը: