|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում դեկտեմբերի 28-ին ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան և Ստեփանավան-Ուռուտ ավտոճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ: