|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ըստ ԱԻՆ-ի օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի մոտ, իսկ մյուսը` կից ծառերին: Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են մուտքից, սահմանազատել վտանգավոր հատվածը:
Հետագա աշխատանքները կիրականացնեն կանաչապատման աշխատակիցները: