|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Guardian-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, Նախիջևանի հետ կապին և միջին միջանցքի գործարկմանը։
Ամիրբեկովը, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը մեզ համար վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն ազգային անվտանգության, այլև միջին միջանցքի համար այլընտրանքային երթուղի ապահովելու տեսանկյունից։ Մենք այլևս չենք կարող ժամանակ կորցնել: Երեք տարի անց Հայաստանը նույնիսկ չսկսեց 42 կիլոմետրանոց հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին՝ կատարել այն, ինչ նրանք իրենց վրա են վերցրել, և անիմաստ է ենթադրել, որ մենք ներխուժելու ենք, որպեսզի այդ միջանցքը պարտադրենք ուժով կամ նման մի բան։ Այսպիսով, մենք որպես պլան Բ դիմել ենք Իրանին՝ նրա տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցություն կառուցելու համար»։