|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը:
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ ազատագրել են Մարյինկա բնակավայրը», - ասել է նախարարը:
Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական զորքերի գնդակոծությունից:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին: