Փոխարժեքներ
16 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ռուսական «Կենտրոն» զորախումբը ազատագրել է Ուլյանովկան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մաիսն հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
««Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուլյանովկա բնակավայրը»,-ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, երկու եգերական, գրոհային, դեսանտա-գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները ԴԺՀ Պետրովսկու, Դիմիտրովի, Ստեպանովկայի, Գրոդովկայի, Կրասնոարմեյսկի, Նովոնիկոլաևկայի և Նովոսերգեևկայի շրջաններում:
Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 495 զինծառայող, ԱՄՆ արտադրության երկու М113 զրահամեքենա, «Կազակ» զրահապատ ավտոմեքենա, յոթ ավտոմեքենա և դաշտային հրետանու երկու հրանոթ, այդ թվում՝ լեհական արտադրության 155 միլիմետրանոց Krab ինքնագնաց կայանք: ՌԴ ՊՆ-ում հավելել են, որ ոչնչացվել են նաև իսրայելական արտադրության RADA հակահրթիռային պայքարի ռադիոէլեկտրոնային կայան և զինամթերքի պահեստ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։