|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ-որ «շաբաշի» մասնակցելու համար երեկվանից Գյումրի են ժամանել քայլիստների պարագլուխն ու իրեն սպասարկող որոշները...:
Երեկոյան քաղաքի կենտրոնի երթևեկությունը կաթվածահար էին արել՝ «վիդիտե լի» Նիկոլն ու Ալենն էին անցնում այդ փողոցներով...:
Զարմանալի էր Նիկոլին և դրան սպասարկողների անվտանգությունն ապահովող ահռելի քանակությամբ իրավապահների առկայությունը... Օրինակ՝ Խաղաղության պողոտայի բոլոր խաչմերուկներում կանգնած էին պարեկների մեքենաներ...:
Իսկ ավելի ուշ էլ պարզվեց, որ Նիկոլի՝ Գյումրիում գտնվելու պատճառով քաղաքի կենտրոնի լուսավորությունը մինչև առավոտ միացված էր, այն դեպքում, երբ Գյումրիի կենտրոնական փողոցները տոտալ մթեցվում են ամեն օր ժամը 00.00-ին...»: