կարևոր
3559 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 11:43
Քաղաքական

ՔՊ-ական Առուշանյան Դավիթը Նիկոլ Անհողի «պեռաշկիակուկուռուզային» էժանագին և փնթի ֆոտոսեսիան բացատրում է վարչապետի անկեղծությամբ․ Գագիկ Համբարյան

ՔՊ-ական Առուշանյան Դավիթը Նիկոլ Անհողի «պեռաշկիակուկուռուզային» էժանագին և փնթի ֆոտոսեսիան բացատրում է վարչապետի անկեղծությամբ․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔՊ-ական Առուշանյան Դավիթը Նիկոլ Անհողի «պեռաշկիակուկուռուզային» էժանագին և փնթի ֆոտոսեսիան բացատրում է վարչապետի անկեղծությամբ և նրանով, թե, իբր, «մենք սովոր ենք եղել, որ երկրի ղեկավարները թանկարժեք ռեստորաններում ճոխ խնջույքներ կազմակերպեն»...

Ո՛չ Դավիթ... Մենք սովոր չենք... Ավելին, Նիկոլի նմանը մշտապես հասարակությանը համոզում էր, որ քո նշած այդ ճոխ խնջույքները թալանչիների և կոռումպացվածների կողմից է կազմակերպվել և երբ նրա նմանը իշխանության եկավ շատերս մտածում էինք, որ վերջ կտրվի այդ ճոխ խնջույքներին...

Բայց իշխանության գալուց հետո նույն Նիկոլը և նրա թիմակիցները «գլխեցին» նախկիններին...

Դավի՛թ, նախկին ուսուցիչ «ասֆալտ» Սուրիկն իր դասատուի աշխատավարձով, թե՞ հորից ստացած ժառանգությունով շատ ճոխ հարսանիք արեց «Փարավոնում»...

Դե ներկայիս իշխանությունների ներկայացուցիչ՝ «թոշակների» Զարեհի որդու՝ «շիշ բռնող» մականունավորի ճոխ հարսանիքի մասին չգիե՞ս... Իսկ, ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումների, գյումրեցի սպային ծեծելու մեջ կասկածվող Տրդատ անունով քայլիստի կամ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի որդու շքեղ հարսանիքների մասին տեղյա՞կ չես... Կարող եմ այս ցուցակը շարունակել... Դրանք էլ են նախկինները կազմակերպե՞լ...

Այս իշխանությունների և նրա պարագլխի ամենաայլանդակ արարքներից այն է, որ ասենք նույն Նիկոլի ընտանիքի անդամը մասնակցում է մի օլիգարխի զավակի հարսանիքին, որին, ժամանակին Նիկոլի ընտանեկան թերթը մեղադրում էր մարդասպանության մեջ... Դա՞ է քայլիստներիդ բարոյականությունը...

Դավի՛թ, եթե նախկինները քո ասած ճոխ խնջույքները թալանած գումարներով էին անում, բա ձեր «ժողովրդի ծոցից» ելած քայլիստներն ի՞նչ գումարներով են անում, եթե նախկինում նրանց մեծ մասը վարկով են ապրել, իսկ 100 հազար դրամն էլ «կակա» են համարել...»։