|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամենաջերմ միջավայրի ձևավորման վայրը մարտական դիրքերն են` նույն գաղափարի շուրջ միավորված մարդիկ, ովքեր շոգին, ցրտին, արևին, մառախուղին և սառնամանիքին կատարում են հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Որքան եղանակային, դիրքային, աշխարհագրական տեսանկյունից պայմանները բարդ են, այնքան ներսում միմյանց փոխլրացնելու ձգտումն ավելի մեծ է, որովհետև առանց դրա ծառայություն կազմակերպելը գրեթե անհնարին է:
Դիրքերում շփումներս ամրապնդում են այն մոտեցումս, որ ամեն ինչ կորած չի և այս սերունդը ևս պատրաստ է կատարելու իր այն պատմական առաքելությունը, որն արել են իրենից առաջ, ուղղակի դրա համար անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել` գաղափարական, քաղաքական, տեխնոլոգիական և այլն:
Եղածը պահպանելու և առաջ նայելու հնարավորություն ստանալու համար, պետք է զգալ ու ճիշտ գնահատել հայրենիքի ցանկացած անկյուն»: