|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Այդ մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Նշվում է, որ Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: