|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը չէր ցանկանում վիճել արևմտյան պետությունների հետ, բայց այժմ նրանք փորձում են քանդել Մոսկվայի կապերը ԱՊՀ երկրների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ին։
Նրա խոսքով՝ Արևմուտքի «ամենակարևոր հակառուսական էներգիան» կենտրոնացած է հետխորհրդային տարածքում՝ քանդելու կապերը նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև։
Ըստ Լավրովի՝ Արևմտյան ինստիտուտները ու ոչ կառավարական կառույցները փորձում են ներթափանցել որոշումների կայացման մեխանիզմներ և զգայուն ոլորտներ, ինչպիսիք են իրավապահ մարմինները և սահմանների անվտանգությունը։
«Մենք այդ մասին բացահայտ խոսում ենք մեր դաշնակիցների հետ, նրանց ճնշող մեծամասնությունը, մեր գնահատմամբ, հիանալի հասկանում է Արևմուտքի մտադրությունները, մենք հասկանում ենք, որ նրանք չեն ցանկանում վիճել արևմտյան երկրների հետ, մենք նույնպես չէինք ուզում վիճել, եթե Արևմուտքը մեր դեմ պատերազմ չսկսեր: Բայց մենք տեսնում ենք, թե որքան լրջորեն է Արևմուտքը վերաբերվում տասնամյակների և նույնիսկ հարյուրամյակների ընթացքում մեզ միավորած կապերը քանդելու գործին»,- ասել է Լավրովը Դաշնային խորհրդում «կառավարական ժամի» ժամանակ։