|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արևմտյան երկրները, ԱՄՆ-ի գլխավորությամբ, փորձում են «պոկել» Վրաստանը Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լատինաամերիկյան ԶԼՄ-ներին և RT հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով` Մոսկվան երբեք չի ձգտել վատթարացնել հարաբերությունները Վրաստանի հետ:
«Հենց վրացական ղեկավարությունն էր, որ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք խզեց դիվանագիտական հարաբերությունները և ամեն կերպ փորձում էր սահմանափակել մեր տնտեսական փոխգործակցությունը»,- ասել է նա:
«Կրկնում եմ, այն ինչ կատարվում է, կատարվում է այն պատճառով, որ մեր արևմտյան գործընկերները, առաջին հերթին` ԱՄՆ-ը, փորձում են ամեն կերպ «պոկել» մեր հարևաններին Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելել է Լավրովը: