|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Երկիրը մասնատեցին, հողերը տվեցին։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար» ,-ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ Արուս Հարությունյանը՝ «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ընդգծեց, որ ողջ իրավական համակարգը Փաշինյանին է ծառայում։
Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնց ուժով բերման էին ենթարկել ոստիկանական ուժերը։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։