|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը մաղթանքներ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ.
«Ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, պետության զարգացման վաղվա երաշխավորը, հետևաբար, երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Միայն գիտելիքներով զինված մարդը կարող է երկրին օգտակար լինել և դիմակայել պետության առջև ծառացած մարտահրավերներին՝ կառուցելով հզոր Հայաստան:
Սիրելի՛ ուսանողներ, այսօր խորհրդանշական օր է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ ձեզ մաղթում եմ հաջողություններ, սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ նպատակների իրականացման համար:
Եղե՛ք հաստատակամ գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնավստահ` սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ:
Ցանկանում եմ՝ լիարժեք վայելեք ուսանողական ամեն օրը և օգտվեք ընձեռված հնարավորություններից ինչպես արժանապատիվ քաղաքացի, այնպես էլ լավ մասնագետ դառնալու համար:
Ցավում եմ այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի համար և համբերություն եմ մաղթում տուժածների հարազատներին»: