|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հրապարակը» գրում է. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան:
Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել և մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ինչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության: Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երևի Ստանիսլավսկին հարցը լուծեց»:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: