|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Ղրղըզստանի նախարարների կաբինետի նախագահ-նախագահի աշխատակազմի ղեկավար Աքըլբեկ Ջափարովը և պաշտոնատար այլ անձինք։
Վաղը Բիշքեկում կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով։ Ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։
Այսօր՝ 18։00-ին նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի նախագահն առավոտյան է ժամանել է Բիշքեկ։